Լրահոս

07.02.2012 11:05


Ահաբեկիչ Բրեյվիկը մեդալ է պահանջում իր «սխրագործության» համար

Ահաբեկիչ Բրեյվիկը մեդալ է պահանջում իր «սխրագործության» համար

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանում պահանջել է իրեն պարգևատրել Նորվեգիայի «իսլամական գաղութացման» դեմ պայքարի համար մեդալով։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բրեյվիկը պարզաբանել է, որ իր քայլերն ուղղված են եղել «էթնիկ նորվեգացիներին իսլամական ներխուժումից պաշտպանելուն»։

 «Ես նորվեգական դիմադրությունն եմ ներկայացնում։ 10 տարի անց էթնիկ նորվեգացիները փոքրամասնություն կկազմեն Օսլոյում։ Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել ու նայել»,–ավելի վաղ հայտարարել էր Բրեյվիկը։

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ պայթյուն, այնուհետև մեկ քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնդակահարեց տասնյակ մարդկանց։ Նրա գործողությունների զոհը դարձավ 77 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը